Օգոստոսի 23, 2-րդ հանդիպում

Կրթահամալիրի դասվարական խմբին ամեն տարի միանում են նոր ու հետաքրքիր մարդիկ, ովքեր դասվար աշխատելու հնարավորությունը ստացել են կրթահամալիրում որոշակի ճանապարհ անցնելով: «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի երկրորդ աշխատանքային հավաքի նպատակն էր նորացված թիմով ևս մեկ անգամ քննարկել, պարզաբանել «Իմացումի հրճվանք» ծրագրի առանձնահատկությունները, բովանդակությունն ու կազմակերպումը, շեշտադրել և գնահատել կրթահամալիրի մանկավարժական սկզբունքներն ու մոտեցումները: Հավաքի մասին պատմել են Սաթենիկ Սիմոնյանը և Ծաղիկ Գասպարյանը:
Հունիսի 25-ին դասավանդողների փոքր խմբով մեկնեցինք Գյումրի: Մեզանից շատերը Գյումրիում առաջին անգամ էին: Այս ճամփորդության նպատակն էր Ազգագրական փառատոնի շրջանակում ներկայացնել հայկական հարսանեկան ծեսը և տեղեկանալ Շիրակի մարզի ծիսական առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկացնել «Բլեյան» ցանցի մասին:
Իմացումի հրճվանք լաբորատորիայի կողմից կատարված աշխատանքների ուղղությունները