Մանկավարժական բաց ճամբար

Օգոստոսի 23, 2-րդ հանդիպում

20180823_135556.jpg

Կրթահամալիրի դասվարական խմբին ամեն տարի միանում են նոր ու հետաքրքիր մարդիկ, ովքեր դասվար աշխատելու հնարավորությունը ստացել են կրթահամալիրում որոշակի ճանապարհ անցնելով: «Իմացումի հրճվանք»  լաբորատորիայի երկրորդ աշխատանքային հավաքի նպատակն էր նորացված թիմով ևս մեկ անգամ քննարկել, պարզաբանել «Իմացումի հրճվանք» ծրագրի առանձնահատկությունները, բովանդակությունն ու կազմակերպումը, շեշտադրել և գնահատել կրթահամալիրի մանկավարժական սկզբունքներն ու մոտեցումները: Հավաքի մասին պատմել են Սաթենիկ Սիմոնյանը    և  Ծաղիկ Գասպարյանը:

 

Реклама

Մանկավարժական բաց ճամբար

Օգոստոսի 20, 1-ին հանդիպում

Նոր ուսումնական տարին մեկնարկեց կրթահամալիրի դպրոցներում, իսկ կեսօրին դասավանդողները հանդիպեցին մասնախմբերով՝ Մայր դպրոցում: Դասվարները բաժանվեցին երկու խմբի՝ 5-6 տարեկանների և 2-3-րդ դասարանների: Հանդիպման սկզբում ծանոթացանք այս տարվա նոր դասվարներին, ինչից հետո քննարկեցինք նոր ուսումնական տարվա նախապատրասության հարցերը՝  քննարկվեցին դասարանական և անհատական բլոգների վարմանն առնչվող խնդիրները, ևս մեկ անգամ փորձեցինք գաղափարներ առաջարկել ուսուցչի օրագրի վարման, ձևի, ներկայացման վերբերյալ: Читать далее

Մանկավարժական բաց ճամբար

Աշխատանք նախագծային խմբերով

Օգոստոսի 21, 23

Ժամը՝ 12։30-14։00

Վայր՝ Ավագ դպրոց, 3-1- 3-2

Մասնակիցներ՝ դասվարներ, «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցչի օգնականներ.

Պատասխանատուներ՝  Լուսինե Փաշայան (2-3-րդ դասարաններ), Մանուշակ Աբրահամյան (5-6 տարեկաններ)

Նոր ուսումնական տարվա նախապատրաստություն

Ուսումնական բլոգներ․ ներկայացվող պահանջներ, առաջարկներ․ քննարկում (դասարանի, սովորողների)

Ուսումնական  նախագծեր (ուսումնական ամառ․ ամփոփում, սեպտեմբերյան միասնական և անհատական նախագծեր․ քննարկում, հրապարակում)․

Ամառային ընթերցանություն (մասնագիտական)․ ներկայացում

 

 

 

 

 

«Մուտք» ճամբար. հունիս

Հունիսի 30-հուլիսի 4

2018-2019 ուսումնական տարվա 5-6 տարեկանների ուսուցման առաջին տարվա դասարանների ղեկավարների, ուսուցչի օգնականների, դաստիարակների, կազմակերպիչների բաց ճամբար

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել կրթահամալիրում վերապատրաստում անցած մասնագետներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողի երաշխավորությամբ այլ մասնագետներ։

Ճամբարի բովանդակությունը

  • խաղ, երաժշտություն, պարերգեր. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
  • հեծանվավարություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան
  • լող. պատասխանատու՝ Տաթև Համբարյան
  • տեխնոլոգիա, այդ թվում՝ մեդիա. պատասխանատու՝
  • պարտիզա-պուրակային աշխատանքներ. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան
  • կենդանիների խնամք, ձիավարժություն. պատասխանատու՝ Խորեն Հազարումյան
  • շախմատ և սեղանի խաղեր. պատասխանատու՝ Առնոլդ Միքայելյան
  • լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • մաթեմատիկա, բնագիտություն. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
  • քայլարշավ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան:

Ճամբարը կգործի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1)։

Աշխատակարգ

9։00-9։40՝ պարտիզա-պուրակային աշխատանք/կենդանիների խնամք
9։50-10։30՝ հեծանվավարություն/տեխնոլոգիա 
10։40-11։20՝ լեզվագործունեություն
11։30-12։10՝ երաժշտություն, պար
12։10-12։40՝ ընդմիջում
12։40-13։10՝ մաթեմատիկա-բնագիտություն
13։20-14։00՝ շախմատ
14։00-14։40՝ լող/տեխնոլոգիա

Ճամբարի ղեկավար՝ Լուսինե Փաշայան