Հին ու նոր Գյումրին

36189011_1935992196425176_6117212599890214912_nՀունիսի 25-ին դասավանդողների փոքր խմբով մեկնեցինք Գյումրի: Մեզանից շատերը Գյումրիում առաջին անգամ էին: Այս ճամփորդության նպատակն էր Ազգագրական փառատոնի շրջանակում ներկայացնել հայկական հարսանեկան ծեսը և տեղեկանալ Շիրակի մարզի ծիսական առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկացնել «Բլեյան» ցանցի մասին: Հ. Իգիթյանի գեղագիտական կենտրոնում մեզ էին սպասում կենտրոնի ղեկավարը՝ տիկին Սուսաննա Մկրտչյանը, կենտրոնի մասնագետները, սաները, ինչպես նաև Շիրակի համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչը, դասախոսներ և ավարտական կուրսի ուսանողներ: Փոքրիկ շրջայցից հետո, կենտրոնի նախադպրոցական խմբի սաների հետ խաղացինք «Տիկնի պսակ» հարսանեկան-ծիսական պարերգերը, ապա մեծահասակների խմբի հետ հետաքրքիր զրույց ունեցանք ծիսական հարսանիքների մասին: Տիկին Կարինե Սահակյանը մեզ պատմեց նաև Շիրակի մարզի հարսանեկան ծիսակարգի մասին, պատասխանեց մեր հարցերին: Հանդիպման ընթացքում խոսեցինք «Բլեյան» ցանցի մասին, ինչով հետաքրքրված էր և՛ Գեղագիտական կենտրոնը՝ փորձի փոխանակման, և ՛ համալսարանի կազմը՝ իր նորավարտ շրջանավարտներին այլընտրանքային մանկավարժությանը ծանոթացնելու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք հանդիպել առաջիկա վերապատրաստումների, բաց հավաքների ժամանակ:  Առաջին կարևոր հանդիպումից հետո շարունակեցինք զբոսանքը՝ այդքան սպասված, այդքան հին ու նոր Գյումրիում՝ ծանոթանալով քաղաքին և այնտեղի հրաշալի մարդկանց:

Լուսինե Փաշայան

Սյուզաննա Սարգսյանի ֆիլմը՝

 

Գյումրին Երևանցիների աչքերով պատումներն են՝

Սյուզաննա Սարգսյան՝ Առաջին Գյումրվա վայելք

Կարինե Մամիկոնյան՝ Հարսանյաց ծիսակարգը Շիրակի մարզում

Հռիփսիմե Առաքելյան՝ Գյումրվա թափառումներ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s