Հին ու նոր Գյումրին

36189011_1935992196425176_6117212599890214912_nՀունիսի 25-ին դասավանդողների փոքր խմբով մեկնեցինք Գյումրի: Մեզանից շատերը Գյումրիում առաջին անգամ էին: Այս ճամփորդության նպատակն էր Ազգագրական փառատոնի շրջանակում ներկայացնել հայկական հարսանեկան ծեսը և տեղեկանալ Շիրակի մարզի ծիսական առանձնահատկություններին, ինչպես նաև տեղեկացնել «Բլեյան» ցանցի մասին: Читать далее

Реклама

«Մուտք» ճամբար. հունիս

Հունիսի 30-հուլիսի 4

2018-2019 ուսումնական տարվա 5-6 տարեկանների ուսուցման առաջին տարվա դասարանների ղեկավարների, ուսուցչի օգնականների, դաստիարակների, կազմակերպիչների բաց ճամբար

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել կրթահամալիրում վերապատրաստում անցած մասնագետներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի մանկավարժական աշխատողի երաշխավորությամբ այլ մասնագետներ։

Ճամբարի բովանդակությունը

  • խաղ, երաժշտություն, պարերգեր. պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան
  • հեծանվավարություն. պատասխանատու՝ Միքայել Ղազարյան
  • լող. պատասխանատու՝ Տաթև Համբարյան
  • տեխնոլոգիա, այդ թվում՝ մեդիա. պատասխանատու՝
  • պարտիզա-պուրակային աշխատանքներ. պատասխանատու՝ Էդմոն Փաշինյան
  • կենդանիների խնամք, ձիավարժություն. պատասխանատու՝ Խորեն Հազարումյան
  • շախմատ և սեղանի խաղեր. պատասխանատու՝ Առնոլդ Միքայելյան
  • լեզվագործունեություն, մանկական ստեղծականություն. պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
  • մաթեմատիկա, բնագիտություն. պատասխանատու՝ Գևորգ Հակոբյան
  • քայլարշավ. պատասխանատու՝ Արմինե Թոփչյան:

Ճամբարը կգործի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1)։

Աշխատակարգ

9։00-9։40՝ պարտիզա-պուրակային աշխատանք/կենդանիների խնամք
9։50-10։30՝ հեծանվավարություն/տեխնոլոգիա 
10։40-11։20՝ լեզվագործունեություն
11։30-12։10՝ երաժշտություն, պար
12։10-12։40՝ ընդմիջում
12։40-13։10՝ մաթեմատիկա-բնագիտություն
13։20-14։00՝ շախմատ
14։00-14։40՝ լող/տեխնոլոգիա

Ճամբարի ղեկավար՝ Լուսինե Փաշայան