Դասվարներ վերապատրաստում. 1-ին օր

Այսօր մեկնարկեց   դասվարների վերապատրաստումը.  Արագածոտնի մարզի դասվարներին դիմավորեցինք Սուրբ երրորդություն եկեղեցու բակում, որտեղից ճանապարհ ընկանք դեպի Հյուսիային դպրոց: Ճանապարհին, Մեդիակենտրոնի մոտ դասվարներին դիմավորեց տիար Բլեյանը և ուղեկցեց՝ ճանապարհին պատմելով կրթահամալիրի մասին:

Հյուսիային դպրոցում ներկա գտնվեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին, որը նվիրված էր Ղազարոս Աղայանին՝  նրա ծննդյան օրվա առթիվ, ինչից հետո, «Հարթակ» ակումբում դասվարները ծանոթացան վերապատրաստման ծրագրին, դպրոցների ղեկավարների հետ և վերջիններիս ուղեկցությամբ ճանապարհ ընկան կրթահամալիրի դպրոց-պարտեզներ:

Մասնակցիներն օրվա առաջին մասն անց կացրին դասասենյակներում՝ մասնակցելով ուսումնական պարապմունքներին:

Օրվա երկրորդ կեսին հանդիպեցինք կրթահամալիրի կենտրոնական գրադարանում, որտեղ ներկայացվեցին կրթահամալիրի կայքը, մեդիագրադարանը, «Դպիր» ամսագիրը, պարզաբանվեցին կրթահամալիրի միջավայրի առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը կրթական միջավայրի և ուսումնական պարապմունքների կազմակերպման վրա:

Կլոր սեղան-քննարկումից հետո «Սեբաստիա» համերգասրահում մասնակիցներին դիմավորեցին երաժշտության մասնագետները: Այս անգամ բացի ազգային-ծիսական պարերգերից, մասնակիցները հաճույքով սովորեցին նաև առաջարկված շարականները:

Օրն ամփոփվեց Սուրբ Աննա-Սուրբ կաթողիկե եկեղեցում՝ Խնկարկում-ձոն-տոնախմբությամբ՝ նվիրված Խրիմյան հայրիկի և Ղազարոս Աղայանի հիշատակությանը:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s