Դասվարների եռօրյա վերապատրաստում. հաշվետվություն

28535413_2076331715729441_175000529_nՄարտի 1-ից կրթահամալիրում մեկնարկեց դասվարների եռօրյա վերապատրաստման առաջին՝ ներածական փուլը, որին մասնակցում էին Արագածոտնի մարզի 12 տարբեր դպրոցների, ինչպես նաև կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած դասվարներ:

Երկու օրերի առաջին կեսն անց կացրին կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներում՝  մասնակցելով «Իմացումի հրճվանք» ծրագրի ուսումնական պարապմունքներին (դասարանների աշխատակարգ):

Օրվա երկրորդ կեսը «Սեբաստիա» համերգասրահում՝ երաժշտության դասավանդողների և դասվարների  հետ՝ սովորեցին ազգային պարերգեր:

Մայր դպրոցում շրջայցի ժամանակ եղան նաև բրուտանոցում, որտեղ մասնագետները ցուցադրեցին սովորողների կատարած աշխատանքները, պատմեցին կրթահամալիրում իրականացվող տեխնոլոգիական գործունեության կազմակերպման մասին: Երաժշտության կենտրոնը ներկայացրեց և սովորելու հրավիրեց կենտրոնի ղեկավարը:

«Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահում դասվարները ծանոթացան կրթահամալիրի կայքին, Մեդիագրադարանին, Ձայնադարանին, «Դպիր» ամսագրին, կրթահամալիրի ուսումնական օրացույցին«Դասվարի ընթերցարան» փաթեթին, ինչպես նաև դասվարների բլոգներին: Երկրորդ օրվա վերջին  բացեցին իրենց դասարանական բլոգները:

Վերապատրաստման երրորդ օրը դասվարների մի մասի համար սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում. առիթից օգտվելով՝ Արագածոտնի մարզի դասվարները մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, ապա  Արևմտյան դպրոցում՝  երաժշտական ողջույնով. ներկայացրին երկու օրերի ընթացքում սովորած պարերգերը: Ավարտին տիար Բլեյանը մասնակիցներին հանձնեց վերապատրաստման մասնակցության վկայագրերը:

Մեր գործընկերների հետ եռօրյա հանդիպումն ավարտվեց կրթահամալիրի դասվարների, դպրոցների ղեկավարների, դասավանդողների հաղորդումներով, հաջորդող քննարկումներով՝ ինչի նպատակը անցած երկու օրերին կրտսեր դպրոցներում տեսածի՝ հեղինակային մանկավարժության տեսական ներկայացում-հիմնավորումն էր:

Կարևոր է նշել անցած երեք օրերի համերաշխ, դրական, ջերմ մթնոլորտի մասին: Մեր գործընկերները սիրով ու հետաքրքրվածությամբ էին մասնակցում պարապմունքներին, հարցադրումներ էին անում, պարզաբանում, հետաքրքրվում: Կարծում ենք՝ համագործակցության առաջին քայլն արված է. քանի որ ի դեմս՝ մ հրաշալի մարդկանց և մասնագետների, մեր գործընկերների թիվն  ավելացավ, կրթահամալիրից մի կտոր՝ պատումի կամ ավելին՝  հնարավոր մի կտոր փոփոխության տեսքով հասավ (կհասնի)  Արագածոտնի մարզի 12 դպրոց:

 

Պարզաբանում.

Վերապատրաստմանը մասնակցել է 17 հոգի.

Արագածոտնի մարզ, 1-ին խումբ

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրից՝ 1 հոգի.  Անի Ղազարյան

Կրթահամալիրում դասվար աշխատել ցանկացող. դասվար_բազա

 

Վերապատրաստման լուսաբանումը՝

Մարտի 1

Մարտի 2

Մարտի 3

 

Այլ

Վերապատրաստման հայտարարություն

Վերապատրաստման հայտ

Վերապատրաստման ամփոփում. հարցում

 

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s