Ուսումնասիրություն. Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ

img_0794.jpg

«Իմացումի հրճվանք» ծրագիրն իրականացվում է կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցներում: Խմբերի, դասարանների գործունեությունը հրապարակվում է դասվարների բլոգներում:

2017-2018 ուսումնական տարում դասվարների բլոգների թիվը 25 է:

5 տարեկաններ – 5 բլոգ

1-ին դասարաններ – 5  բլոգ

2-րդ դասարաններ – 9 բլոգ

3-րդ դասարաններ- 6 բլոգ

 

Դասվարների բլոգները հեշտ ընթեռնելի են:

Բոլոր բլոգներում  նշված են դասվարների անուն-ազգանունը, կրթահամալիրը, դպրոցը:

Տեղադրված են  բլոգի հասցեատերերի լուսանկարները:

Երրորդ դասարանի դասվարների բլոգներում տեղադրված են նաև սովորողների բլոգների հղումները:

Բլոգներում տեղադրված են կրթահամալիրի, դպրոցի ենթակայքի, «Դպիր» ամսագրի հղումները:

 

Բացթողումներ

Մի քանի բլոգում բացակայում է  դասվարի ինքնակենսագրությունը, սոցիալական ցանցերի հղումները:

Բլոգներում կազմված են երկու մասին՝ էջերից և 10-ից բաժիններից: Երբեմն դժվար է լինում գտնել անհրաժեշտ նյութը:

 

Բլոգի բաժիններ. Բաժինների առկայությունը, բովանդակությունը

  • Աշխատողի վարած-վարելիք դասընթացների ծրագրեր

1. Տեղադրված է «Իմացումի հրճվանք» ծրագիրը (ընդհանուր):

2.«Իմացումի հրճվանք» ծրագրի՝  ինտեգրված  դասընթացների ծրագրերը արտացոլվում են դասվարների կողմից հրապարակված նախագծերում:

  • Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր

Դասվարների կողմից ստեղծված ուսումնական նյութերի փաթեթ հրապարակված է մեկ-երկու դասվարի բլոգում:

  • Օգտագործվող այլ ուսումնական նյութեր

Ուսումնական հիմնական ռեսուրսները  նշված են: Դրանք հիմնականում կրթահամալիրի կողմից հրապարակված գիրք-տետրերն են,  Ս. Մկրտչյանի մաթեմատիկայի դասագրքերը (որպես լրացուցիչ ուսումնական ռեսուրս), ուսումնական մի քանի կայքեր:

  • Ուսումնական պարապմունքներ

Ուսումնական պարապմունքներն արտացոլվում են դասվարների/սովորողների ֆոտոպատումներում, տեսանյութերում: Ուսումնական պարապմունքների պլանավորման, ապա ամփոփման նկարագրություններ տեղադրված չեն: Մի քանի դասվարի մոտ ուսումնական շաբաթը ներկայացված է օրակարգի տեսքով:

  • Ուսուցչի օրագիր (ուսումնական պարապմունքի վերլուծություն)

Դասվարի դիտարկումները, փորձարկումները, հետազոտությունը ներկայացնող օրագիր չկա:

  • Հոդված (սեփական, այդ թվում՝ այլ պարբերականներում հրապարակված)
  • Թարգմանություն

Մի խումբ դասվարների մոտ տեղադրված են իրենց մեթոդական մշակումների հղումները:

Մի խումբ դասվարների մոտ դրանք առանձնացված չեն:

  • Ուսումնական նախագծեր

Բոլոր բլոգներում ստեղծված են նախագծերի համար էջեր կամ բաժիններ: Նախագծերն ըստ կրթահամալիրի միասնական օրացույցի են:

Նախագծերի առաջին, պլանավորման փուլը ներկայացված է համառոտ կամ ընդարձակ: Ընթացքը, արդյունքները ներկայացված են պատումներով, տեսանյութերով, ֆոտոներով, ռադիոլուրով, սակայն, նախագծի ամբողջական ամփոփում, ներկայացում չկա:

  • Ճամփորդություն

Բոլոր բլոգներում ուսումնական ճամփորդության համար էջ կամ բաժին կա, որտեղ տեղադրված են ճամփորդությունների նախագծերը, ինչպես նաև ամփոփումը՝ տեսանյութի, ֆոտոպատումի, ռադիոլուրի տեսքով:

  • Սովորողների ճամբար
  • Ստուգատես

Գրեթե բոլոր բլոգներում կա սովորողների ճամբարի համար ստեղծված բաժին/ բաժիններ, որտեղ  ներկայացվում է ճամբարային գործունեությունը:

Ուսումնական օրացույցով սովորողների ճամբարները և ստուգատեսերի ժամանակացույցը համընկնում են, այդ պատճառով նշված երկու բաժինները բլոգներում ներկայացված են նաև միասին (կամ առանձին են՝ հիմնականում միևնույն բովանդակությամբ):

  • Մանկավարժական աշխատողների ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբարի բաժնում հիմնականում օրակարգերն են կամ փոքրիկ անդրադարձ առօրյային:

  • Ելույթներ ԶԼՄ-ներում (հրապարակումներ չկան)
  • Կրթական փոխանակումների նախագծեր (անհատական)
  • Քաղաքացիական-հասարակական նախագծեր (հրապարակումներ չկան)
  • Գրադարան (պարտադիր չէ)
  • Մասնագիտական զարգացում կամ ինքնակրթություն (մասնագիտական գրքեր, հոդվածներ, խնդիրներ, )

Այս բաժինը կա մի քանի բլոգներում, որտեղ հիմնականում հղումը դեպի «Դպիր» ամսագիրն է:

  • Աշխատողին ուղղված հարցեր-պատասխաններ Այդպիսի հրապարակումներ չկան:
  • Այլ

Դիտարկումներ

Բլոգներում էջերի և բաժինների բովանդակությունների միջև հստակ տարբերակում չկա:

Չնայած այն բանին, որ կան բազմաթիվ բաժիններ, երբեմն դժվար է լինում գտնել անհրաժեշտ նյութը:

Հրապարակված նյութերում շատ են կրկնվող կամ միանման լուսանկարները:

Youtube-ում տեղադրված նյութերի վերնագրերը որոշ դեպքերում հայատառ չեն կամ կապ չունեն տեսանյութի բովանդակության հետ:

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s