Ուսումնական ռեսուրսները «Իմացումի հրճվանք» ծրագրում

Նոյեմբերին դասվարների հետ խմբային հանդիպումների ժամանակ քննարկեցինք այն հարցը, թե ինչ ուսումնական ռեսուրսներից են օգտվում դասվարները և սովորողները.

Փորձեցինք ռեսուրսները խմբավորել երեք մասով.

  1. Ռեսուրսներ, որոնք օգտագործում են սովորողները
  2. Ռեսուրսներ, որոնք օգտագործում են դասավանդողները
  3. Դասվարների կողմից ստեղծված ռեսուրսներ

Ռեսուրսներ, որոնք օգտագործում են սովորողները.

  1. Կրթահամալիրի հեղինակային գիրք-տետրեր (ընթերցարաններ, հայոց լեզվի գիրք-տետրեր, մաթեմատիկայի գիրք-տետրեր)
  2. Ս. Մկրտչյանի մաթեմատիկայի դասագրքեր (ընտրության կարգով, որպես լրացուցիչ ուսումնական ռեսուրս)
  3. Էլեկտրոնային կայքեր
  4. Դասվարների կողմից ստեղծված աշխատանքային էջեր (էլեկտրոնային, թղթային)

Ռեսուրսներ, որոնք օգտագործում են դասավանդողները.

  1. Կրթահամալիրի հեղինակային մեթոդական ուղեցույցներ
  2. «Դպիր» ամսագիր՝ Մեթոդական մշակումներ, Մանկավարժական մոտեցումներ

Ռեսուրսներ, որոնք ստեղծում են դասվարները.

 

Դասվարների մի մասը, որպես հիմնական աշխատանքային ռեսուրսներ՝ օգտագործում է

1-ին դասարան

Ա. Պետրոսյան ՝Մայրենիի ընթերցարան

Ա. Հարությունյան՝ Բառուսուցման աշխ. փաթեթ

Ա. Արնաուդյան՝  Մաթեմատիկա (մասամբ)

Ս. Մկրտչյան՝ Մաթեմատիկա 1 (մասամբ)

Հիմնական աշխատանքը կատարվում է բանավոր, աշխատում են նաև Paint, ms word ծրագրերով:

Դասվարները կազմում են նաև էլեկտրոնային առաջադրանքներ:

 

2-րդ դասարան

Մ. Սիմոնյան՝ Հայոց լեզու 2

Ա. Պետրոսյան ՝ Մատենիկ

Գ. Հակոբյան ՝ Մաթեմատիկա 2 (ընտրովի)

Ս. Մկրտչյան՝ Մաթեմատիկա 2 (մասամբ՝ որպես ծրագրային ուղեցույց)

Ես և շրջակա աշխարհը 2 (որպես լրացուցիչ ռեսուրս)

Դասվարները ստեղծում  են նաև էլեկտրոնային առաջադրանքներ:

Հիմնական աշխատանքը կատարվում է բանավոր, աշխատում են նաև Paint, ms word ծրագրերով:

 

3-րդ դասարան

Մ. Սիմոնյան՝ Հայոց լեզու 3

Ա.  Պետրոսյան ՝ Մայրենիի ընթերցարան

Գ. Հակոբյան՝ Մաթեմատիկա 3

Ս. Մկրտչյան՝ Մաթեմատիկա 2 (մասամբ՝ որպես ծրագրային ուղեցույց)

Ես և շրջակա աշխարհը 2 (որպես լրացուցիչ ռեսուրս)

Դասավանդողների մի մասը կազմում է էլ. առաջադրանքներ ms word տարբերակով, մի հոգին՝ նաև google փաստաթուղթ տարբերակով.

Օրվա, շաբաթվա, ամսվա աշխատանքների ծրագիրը ներկայացվում է հետևյալ եղանակներով

  • Նախագծի հրապարակում բլոգում
  • Շաբաթական գործունեության (համաոոտ) նկարագրություն  բլոգում
  • Ամենօրյա աշխատանք էլ. փոստով. դասվարները պարապմունքներից հետո նամակով տեղեկացնում են, թե դասարանում ինչ են արել , տանը ինչ պետք է կատարել.
  • Ուսումնական գործունեության մասին պատմող ֆոտոպատումների տեսանյութերի հրապարակում բլոգում
  • Ուսումնական գործունեության արդյունքում սովորողների կողմից ստեղծված տեսանյութերի, նկարների, ֆոտոների հրապարակում դասվարի (3-րդ դասարանում՝ նաև սովորողների) բլոգում

Հանդիպումների ժամանակ որոշվեց կատարել հետևյալ աշխատանքը.

1-ին փուլ

Դասվարները պետք է իրենց կողմից ստեղծված նյութերը կարգավորեն, ներկայանալի տեսքի բերեն և ուղարկեն «Իմացումի հրճվանք» լաբորատորիա, ցանկացողները հրապարակեն նաև բլոգներում:

2-րդ փուլ

Յուրաքանչյուր խմբից երկու դասվար ռեսուրները հավաքված ռեսուրսը խմբավորի՝

ա. ըստ առարկաների

բ. ըստ թեմաների

գ. ըստ կրթահամալիրի օրացույցով նախատեսված, նաև անհատական հեղինակային նախագծերի ընթացքում օգտագործվող աշխատանքային էջեր

Ապա աշխատի նյութի հեղինակի հետ. լավացնի այն, բերի վերջնական տեսքի

3-րդ փուլ

«Իմացումի հրճվանք» լաբորատորիայի բլոգի ռեսուրսներ էջում համակարգված, խմբավորված հրապարակել հավաքագրված նյութերը՝ ըստ առարկաների, թեմաների, հեղինակների:

Կատարվող աշխատանքի նպատակը

Կրթահամալիրի կողմից ստեղծված գիրք-տետրերը մեծ ուղեցույց և հիմնական աշխատանքային ռեսուրս են, սակայն, հանդիպումների ժամանակ պարզ դարձավ, որ դրանցում ընդգրկված առաջադրանքների մի մասը չեն կատարում, մի մասը ցանկալի է ունենալ էլեկտրոնային տաբերակով:

Սյս պահի դրությամբ պատկերը հետևյալն է.

Գիրք-տետրերը պատճենահանվում են ամբողջովին, բայց դասվարներն ընտրում են աշխատանքների մի մասը.

Գիրք-տետրերից նախապես ընտրվում են էջեր, ապա պատճենահանվում.

Գիրք-տետրեից ընտրվում են առաջադրանքներ, մուտքագրվում դասվարների կամ սովորողների կողմից. այսպես ստացվում է, որ նույն աշխատանքը կատարում է մի քանի դասվար.

Այս աշխատանքի արդյունքը՝

Ռեսուրսների հավաքագրման, մշակման արդյունքում կունենանք պահոց, որտեղից դասվարները կկարողանան ներբեռնել անհրաժեշտ ֆայլերը, անհրաժեշտության դեպքում փոփոխել, հարմարեցնել իրենց դասարանին, նախագծին՝ խնայելով ժամանակ և ջանքեր:

Այս աշխատանքը չի խանգարում ստեղծագործող, անընդհատ զարգացող դասվարին անընդհատ նորանոր առաջադրանքներ ստեղծել:

Այս աշխատանքը համակարգում, ավելի կոկիկ, ներկայանալի տեսքի է բերում սովորողներին տրվող աշխատանքային ռեսուրսները:

Օգնում է սկսնակ դասվարներին՝ հասկանալ կրթահամալիրի մանկավարժական-մեթոդական մոտեցումները:

Այս փուլում դասվարները հրապարակում կամ ուղարկում են իրենց ստեղծած նյութերը (մինչև դեկտեմբերի վերջ)

 

Նյութը լրացվում է.

 

 

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s