Ուսումնասիրություն.Տեխնոլոգիան, կերպարվեստը՝ կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» ծրագրում

Ըստ կրթահամալիրում իրականցվող «Իմացումի հրճվանք» ծրագրի 2017-2018 թ. ուսումնական պլանի՝ «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը  ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ» դասընթացները, իրականցվում է շաբաթական 2 դասաժամով:

1-3-րդ դասարաններում  «Կերպարվեստ և տեխնոլոգիա» առարկան հիմնականում ներառվել-իրականացվում է ուսումնական նախագծերում:

«Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացի «Աշխատանքային հմտություններ» դասընթացը հատվում է «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի ««Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերի հետ՝ ներառվելով իրականացվող նախագծերում:

 

Նկարչություն դասընթացի գործիքները՝ մատիտներ, ջրաներկ, գուաշ, Paint նկարչական ծրագիր:

Խեցեգործություն՝ պլաստրին և կավ

Աշխատանքային հմտություններ՝ աշխատանքային գործիքներ՝ հողագործական, խոհանոցային

 

Տեխնոլոգիական լաբորատորիա՝ դասասենյակ, տեխնոլոգիայի սրահ, պարտեզ, այգի:

 

Կատարված աշխատանքների լուսաբանում բլոգներում.

Դասավանդողների (դասվարների) բլոգներում հրապարակված նյութերում կան սովորողների գործունեության մասին պատմող, ինչպես նաև կատարված աշխատանքների հրապարակված ֆոտոշարեր, տեսանյութեր: Թողարկված աշխատանքներում չկա նշված թե տվյալ աշխատանքը կատարելու համար ինչ գործիքներ, նյութեր են անհրաժեշտ:

Մի խումբ դասվարների մոտ ընդգծվում է հետաքրքրվածությունը կերպարվեստի, տեխնոլոգիական գործունեության ուղղությամբ, ինչն արտացոլվում է իրականացվող աշխատանքների բազմազանությամբ, կրեատիվությամբ, հաճախականությամբ:

Գրեթե բոլոր դասարանները կազմակերպել են պլեներներ (դպրոցի պարտեզում, ճամփորդության վայրում):

Դասավանդողների մեծ մասի բլոգներում  չկան «կերպարվեստ, տեխնոլոգիա» բաժիններ (այդպիսի պահանջ չկա): Նյութերը թողարկված են նախագծերի մասին պատումների հետ միասին:

Բացի հիմնական աշխատանքային նյութերից (ջրաներկ, գունավոր թուղթ), որպես այլըտրանք՝ այլ նյութերով կատարված աշխատանքներ չկան (օրինակ՝ թափոններից, թելերից ,այլ առարկաներից):

Մեթոդական մշակումներ նշված թեմաներով չկան:

Կավով աշխատանքների թիվը քիչ է, եթե հաշվի առնենք, որ դպրոցում կավ ձեռք բերելու, աշխատանքները թրծելու հնարավորությունը կա:

Երկարացված օրվա ծրագրում կարևոր ել գործունեության այս դասընթացը, հաշվի առնելով, որ երեխաների սիրելի գործունեություններից մեկն է:

Առաջարկներ

  1. Սովորողների աշխատանքները հրապարակելիս նկարագրել կատարված աշխատանքը (կազմակերպումը, զարգացումը)
  2. Կոնկրետ դասվարների առաջարկել ««Տեխնոլոգիա, կերպարվեստ» դասընթացը՝ նախագծային ուսուցման ընթացքում» թեմայով մեթոդական մշակումներ կատարել, կիսվել իրենց փորձով:
  3. Ուսումնական պլանում պարզաբանել, թե Ուսումնական ագարակը, պարտիզապուրակային գործունեությունը  ո՞ր դասընթացի բաղկացուցիչ է. «Կերպարվեստ, տեխնոլոգիայի»՝ «Աշխատանքային հմտություններ» դասընթացի՞, թե «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի (ուսումնական պլանից ենթադրում է, որ նշվածները «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի մեջ են ներառվում):
  4. Ուսումնական պլանում պարզաբանել, թե խոհանոցային գործունեությունը ո՞ր դասընթացի մեջ է ներառվում՝ «Կերպարվեստ, տեխնոլոգիա», «Ես և շրջակա աշխարհը»:
  5. Ամանորյա նախագծերում ներառել աշխատանք այլ նյութերով:
  6. «Իմացումի հրճվանք» բլոգի ռեսուրսներ բաժնում հավաքագրել դասվարների կողմից թողարկված աշխատանքները. այսպես մեկ կենտրոնացված տեղում կունենանք կատարված աշխատանքների պահոց, որից դասվարները կարող ենք տեղեկանալ գործընկերների փորձին, իսկ մանկավարժության կենտրոնը՝ կգնահատի մեկ տարվա կտրվածքով կատարված աշխատանքները՝ որակը, բազմազանությունը, կրեատիվությունը, դասավանդողների կողմից կատարված աշխատանքի կազմակերպումը, ներկայացումը, հեղինակային կրթահական ծրագրում՝ նորարարությունը:

 

2017-2018 ուսումնական տարի

սեպտեմբեր-նոյեմբեր

«Տեխնոլոգիա, կերպարվեստ» դասընթացների ներկայացումը դասավանդողների  բլոգներում

Ներկայացված են դասվարների հրապարակումներից ընտրված նյութեր (լրացվող)

 

Առաջին դասարաններ

Աշխեն Թադևոսյան -Բլեյան — ֆոտոպատում՝ «Իսկական սեբաստացի» , աշխատանք Paint ծրագրով

Աշխեն  Թադևոսյան -Բլեյան —  Թթուդրիկ, աշխատանքային հմտություններ. Խոհանոցային գործունեություն

Հասմիկ Ղազարյան —  Ուրախ թթուդրիկ. Աշխատանքային հմտություններ. Խոհանոցային գործունեություն

Հասմիկ Ղազարյան — — Աշնանային պլեներ, Կերպարվեստ

Մեր առաջին տնկարանը. աշխատանքային հմտություններ, բույսերի խնամք

Արմինե Մնացականյան —  Վերադիր աշխատանք. Աշխատանքային հմտություններ

Արմինե Մնացականյան —  Փոքրիկ խեցեգործները. խեցեգործություն

Մարինե Մխիթարյան – Նկարում ենք փիրսոմանի աշխատանք ջրաներկով

Տեխնոլոգիան և մեղվիկները. աշխատանք թափոնով

Տաթև Մելքոնյան — Աշխատանքներ կավով, paint ծրագրով

 

Երկրորդ դասարաններ

Տաթև Ավետիսյան —  ֆոտոպատում՝ Խոր աշուն, աշխատանք ջրաներկով

Տաթև Ավետիսյան —  ֆոտոպատում՝  Սեբաստացի պապիկն ու ներկայիս պապիկները, աշխատանքային հմտություններ. խոհանոցային գործունեություն

Տաթև Ավետիսյան- ֆոտոպատում — Մեր ընկեր սոճին. Աշխատանքային հմտություններ. ծառատունկ

Հռիփսիմե Առաքելյան —  «Տիեզերք» նախագիծ. Կերպարվեստ. Աշխատանք Paint ծրագրով

Անահիտ Հարությունյան —  Խնկոյանական ընթերցումներ. Կերպարվեստ. Աշխատանք paint-ով

Կարինե Մամիկոնյան —  աշնանային ընթերցումներ բակում + կերպարվեստ. Աշխատանք ջրաներկով

Մարի Միքայելյան – Ընթերցանություն + ազդեցություն  խեցեգործություն

Լուսինե Փաշայան – Համեղ նախաճաշ. աշխատանքային հմտություններ. խոհանոցային գործունեություն

Պատկերասրահ . կերպարվեստ, խեցեգործությոն

Ես իմ ծառն ունեմ . աշխատանքային հմտություններ

Սաթենիկ Սիմոնյան — աշնանային կրթական պարտեզ .աշխատանքային հմտություններ

Տառթխիկ. խոհանոցային գործունեություն

Մարի Միքայելյան — Ընթերցանություն և ազդեցություն. խեցեգործություն

Կարինե Մամիկոնյան — Տեխնոլոգիական գործունեություն

Գոհար Սմբատյան — Այլընտրանքային նկարչություն

 

Երրորդ դասարաններ

Մերի Գրիգորյան – Տերևանկար . տենոլոգիական աշխատանք տերևներով

Աշնանային խճանկար

Ծառատունկ

Կոմպոստ

Կարինե Խառատյան — Գույներ և ազդեցություններ  .կերպարվեստ

Կախազարդերի պատրաստում. խեցեգործություն

Տաթև Թամազյան — Հաջողված շարք կերպարվեստ

 

Երկարացված օր

Մելինե Սիմոնյան – Կենդանիների խնամք . աշխատանքային հմտություններ

Սաթեն Օրդյան – Ծառատունկ . աշխատանքային հմտություններ

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s