Մեկ դպրոց, մեկ դասարան. նոյեմբերի 24

Նոյեմբերի 24-ին, ժամը՝ 15:15-ին, մեդիաուրբաթ

Միասնական համարներով ներկայանում են կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցների տարրական դասարանների սովորողները՝

1-ին դասարաններ՝  «Մեղու»

2-րդ դասարաններ՝ «Աշնանային շքերթ»

3-րդ դասարաններ՝ «Մկների ժողովը»

Մեղու

Մասնակիցներ՝ 1-ին դասարանցիներ

Հագուստը՝ մուգ գույնի տաբատ, գունավոր (դեղին, նարնջագույն) շապիկ, պոզիկներ

 

Խմբերը գնացք դարձած շրջաններ են կազմում.

Աշխեն Թադևոսյանի դասարան՝ 1-ին,  ամենափոքր շրջան

Մարինե Մխիթարյանի, Տաթև Մելքոնյանի դասարաններ՝   2-րդ շրջան

Արմինե Մնացականյանի, Հասմիկ Ղազարյանի դասարաններ ՝ 3-րդ շրջան

Սկիզբ՝  ծափերի շքերթ

Միասնական երգ- «Մեղու»

Բոլորը միասին 4 անգամ ասում են՝  Պըզզ….. և երգում.

Պզզան, պզզան, պզպզան,

Պըզզ-պզպզան

Պստիկ մեղու տզտզան,

Տըզզ-տզտզան

Դաշտ ու հովիտ կշրջես,

Պըզզ-պզպզան

Բարձր սարեր կթռչես,

Պըզզ-պզպզան

Սուսան, սմբուլ կխմես

Պըզզ-պզպզան

Ու ոտքերով թավամազ

Պըզզ-պզպզան

Փոշի առած՝ տուն կգաս։

Պըզզ-պզպզան

Պըզզ-պզպզան

Պըզզ-պզպզան

Պը՜զզ…

 

 

Աշնանային շքերթ

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանցիներ

Հագուստը՝ գունավոր շապիկներ, մուգ տաբատ, գունավոր մազակալներ, գլխանոցներ

 

Սովորողները, գնացքներ դարձած, ծափերով մեկ պտույտ ենք անում սրահում, ապա շրջաններ կազմում:

Անահիտ Հարությունյանի դասարան — ամենափոքր շրջան

Լուսինե Փաշայանի, Տաթև Ավետիսյանի դասարաններ՝ — 2-րդ շրջան

Մարի Միքայելյանի,  Գոհար Սմբատյանի, Սաթենիկ Սիմոնյանի դասարաններ՝   — 3-րդ շրջան

Կարինե Բաբուջյանի, Հռիփսիմե Առաքելյանի,  Կարինե Մամիկոնյանի դասարաններ ՝ 4-րդ շրջան

1.

Սկիզբ՝ Ծափերի շքերթ (միայն ծափ)

2.

Տղաները՝ ոտքերով դոփելով՝  Ու՜-ու՜-ու՜…

Աղջիկները՝ Սսսսսսսսս …

Բոլորը՝     Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ

Ասավ քամին տերևներին…

Աշուն եկավ, մոտ է ձմեռ,

Ի՞նչ եք դողում ծառի ծերին …

3.

Ծափերի շքերթ  (ծափ, ոտքերով դոփեր)

4.

Տղաները՝ ոտքերով դոփելով՝  Ու՜-ու՜-ու՜…

Բոլորը միասին՝ Քամին է, քամին,

Տես անզգամին.

Բերան չունի՝ փչում է,

Ձեռքեր չունի՝ քաշում է,

Թևեր չունի՝ թռչում է,

Տերևներին քշում է:

 

Ծափերի շքերթ՝ երեխաները տեղում դառնան քամուց պարող տերևներ (պտտվեն տեղում, կողքինի հետ տեղերով փոխվեն)

6.

Բոլորը միասին՝

Տերևները հենց լսեցին

Նախշուն-նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝

Քամու թևին թռան, փախան:

6.

Ծափերի շքերթ` ավարտ

 

Կից՝ երաժշտությունը

https://www.youtube.com/watch?v=HMjQygwPI1c

 

 

Մկների ժողովը

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանցիներ

Հագուստը՝ սպիտակ վերնաշապիկ, շապիկ, մուգ տաբատ, ականջներ

 

Սովորողները կանգնում են Մարմարյա սրահի 4 կողմերում՝ քառակուսու տեսքով.

Արմինե Գյոնջյանի  և Լուսինե Պետրոսյանի դասարանները՝ դեղին հարթակի մոտ,

Տաթև Թամազյանի և Մերի Գրիգորյանի դասարանները՝ նրանց դիմաց (մանր աստիճանների մոտ)

Կարինե Խառատյանի  և Լուսինե Գասպարյանի դասարանները՝ մյուս երկու կողմերում:

1.

Սկիզբ՝

Արևմտյան դպրոց՝ Սով էր, սով էր, մկստան … (տեղում դոփելով)

Արևելյան դպրոց՝ Սով էր, սով էր, մկստան …  (տեղում դոփելով)

Հյուսիսային դպրոց՝ Սով էր …  (տեղում դոփելով)

Հարավային դպրոց՝ Սով էր …  (տեղում դոփելով)

2.

Արևմտյան և Արևելյան  դպրոցներ՝  Սով էր, սով էր մկստան (արտասանելով՝ 4 քայլ առաջ)

Կատվի ձեռքից լկստան  (արտասանելով՝ 4 քայլ ետ)

Այդ ժամանակ՝ Մյուս դպրոցները՝ տեղում, դոփելով արտասանում են:

3.

Հյուսիային և Հարավային դպրոցներ՝ Գզիրն ընկավ դռնեդուռ (արտասանելով՝ 4 քայլ առաջ)
Էլ չթողեց դուռ-կտուր  (արտասանելով՝ 4 քայլ ետ)

Այդ ժամանակ՝ Մյուս դպրոցները՝ տեղում, դոփելով արտասանում են:

4.

Արևմտյան, Արևելյան՝ Ջահել ահել գեղովի (դոփելով 4 քայլ գալիս են իրար ընդառաջ)

Ջոջերին ջոկ տեղիով  (դոփելով 4 քայլ ետ են գնում)

Հարավային, Հյուսիսային՝ Կանչեց, բերեց ժողովի (դոփելով 4 քայլ գալիս են ընդառաջ)

Թէ ինչ անեն, որ կատվեն  (դոփելով 4 քայլ ետ են գնում)

Այդ ժամանակ՝ Մյուս դպրոցները՝ տեղում, դոփելով արտասանում են:
5.

Բոլորը միասին՝  Մի հնարքով ազատվեն (տեղում, դոփելով):

 

6.

Բոլորը միասին տեղում ոտքերով դոփում են, շրխկաններով աղմկում:

7.

Թամզարա (կարճ)՝ դառնում ենք 2 շրջան՝

Ներսում՝ Հյուսիսային և հարավային դպրոցներ

Դրսում՝ Արևմտյան, Արևելյան դպրոցներ

 

8.

Կարնո Քոչարի՝ (շրջաններ կազմած, հանգերով արտասանում են)

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը.

Մասնակցեցին խորհրդին.

Մի մուկ խոսեց իր հերթին.

9.

Բոլորը միասին՝ տեղում՝ դոփելով, ծափերով՝

Այ բերել եմ ես մի զանգ

Ծափ-ծլնգոց, մեջը՝ զնգոց:

Կատվի վզից մենք կախ տանք:

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է՜, զանգը ո՞վ կախ անի …

10.

Ավարտին՝ Կարնո Քոչարի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s