Աշնանային դպրոց. ամփոփում

«Իմացումի հրճվանք» լաբորատորիայի կողմից ներկայացված դասվարական խմբերի հավաքների ժամանակ իրար ներկայացրինք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացրած  նախագծերի հաջողություններն ու անհաջողությունները, քննարկեցինք դրանց պատճառները, խորհրդակցեցինք, կիսվեցինք փորձով:

Այնուհետև, քննարկեցինք  նախագծային ուսուցման այլ երկրների փորձը, ուսումնասիրած տեղեկատվությունը համեմատեցինք մեր կողիմց իրականացված նախագծերի հետ: Խոսեցինք նաև նախագծերի իրականացման 3 փուլերից (նախապատրաստական փուլ, սովորողների գործունեության կազմակերպում, նախագծի ամփոփում): Եվս մեկ անգամ կարևորեցինք դասվարների կողմից նախապատրաստական փուլի՝ նախագծի պլանավորման աշխատանքը, ինչով էլ պայմանավորված է նախագծի ողջ ընթացքը և արդյունավետությունը: Անդրադարձանք նաև նախագային աշխատանքում, ուսումնական ճամփորդություններում ծնողների դերին, նրանց կատարած ուսումնական աշխատանքին:

Քննարկելով նախագծային ուսուցման առանձնահատկություններից մեկը՝ սովորողների մոտ համագործակցային կարողությունների ձևավորմանը, որոշեցինք առաջիկա նախագծերում ներառել նաև խմբային աշխատանքներ:

Կարևորեցինք նաև հետազոտական նախագծերի շուրջ աշխատանքը, որոնք նույնպես կփորձենք ներառել նախագծերը պլանավորելիս:

Քննարկման ժամանակ պարզվեց, որ շատ աշխատանքներ, մեթոդական հրաշալի լուծումներ չեն երևում բլոգներում, և հանդիպումն առիթ էր դասարանում կատարվող բուն աշխատանքի մասին իրար պատմելու, իրար հետ կիսվելու:

Ամեն դեպքում, որոշեցինք նախագծերը պլանավորելիս անդրադառնալ նաև իրականացման եղանակներին, մեթոդներին:

Դասվարների կողմից եղավ առաջարկ հավաքներից մեկը հատկացնել խմբային աշխատանքների կազմակերպման քննարկմանը:

 

Դասասենյակների նյութական միջավայրի մասին խոսելիս դասվարները նշեցին, որ ընդարձակ դասասենյակ-սրահները, գունավոր ներքնակները և հոկտեմբերին նվեր ստացած խաղերը փոխել են միջավայրը՝ ավելացնելով գույն, սովորողներին տալով հնարավորություն անընդհատ մարմնամարզությամբ զբաղվելու, խմբերով կամ մենակ խաղալիս՝ խաղերի (տարածական մարմիններ, լոտո, խճապատկերներ) ընտրություն ունենալու:

Նշեցին նաև, որ կցանկանային դասասենյակի ազատ հատվածներում գրատախտակներ ունենալու, որպեսզի սովորողները զբաղվեն նաև մյուս սիրելի զբաղմունքով՝ դրանց վրա միասին նկարելով, գրելով:

Դասվարներն առաջարկեցին խմբերով հավաքներ կազմակերպել գոնե ամիսը մեկ անգամ՝ հուզող հարցերը քննարկելու, միասին նախագծեր պլանավորելու, իրար լսելու համար:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s